«Ասկանիո» վեպը Ալեքսանդր Դյումա հոր պատմավեպերից մեկն է։ Նրանում նկարագրված է հռչակավոր իտալացի քանդակագործ ու ոսկերիչ Բենվենուտո Չելինիի կյանքի մի ժամանակաշրջանը, երբ նա իր սիրելի աշակերտ Ասկանիոյի հետ ծառայում էր ֆրանսիական արքա Ֆրանցիսկ Առաջինի մոտ։