«Նավապետ Բլադի ոդիսականը» անգլիացի գրող Ռաֆայել Սաբատինիի վեպն է: Իրադարձությունները ծավալվում են 17-րդ դարի վերջին քառորդում: Պիտեր Բլադի արկածներն սկսվում են Անգլիայում այն բանից հետո երբ նա բուժօգնություն է ցույց տալիս Հակոբ 2-րդ թագավորի դեմ ապստամբության ղեկավարներից մեկին: