Ընթերցող
Վահան Միրաքյան 20Կատեգորիա
Ալեքսանդր Մովսիսյանը, ով առավել հայտնի է Շիրվանզադե գրական կեղծամվամբ, հայ նշանավոր դրամատուրգ և արձակագիր է։ Նրա ճանաչված պատմվածքներից մեկը՝ «Արտիստը», հիանալի կերպով նկարագրում է Լևոնի հոգու խորությունը և նրա գեղարվեստական խառնվածքը։ Թեև ընթերցելով վեպը մենք կարող ենք ասել, որ այն սոսկ ստեղծագործական անձի մասին պատմություն չի կարող համարվել. այն տաղանդի և երիտասարդության պատմություն է, որոնք զոհ են դառնում կյանքի մատուցած դժվարություններին, անկանխատեսելիությանն ու ճակատագրին։