Հեղնար աղբյուր

Կատեգորիա

Նկարագրություն

«Հեղնար աղբյուրի» իրադարձությունները կատարվում են անցյալ դարասկզբում, ավանդապաշտությամբ, դարավոր ադաթներով ու սովորույթներով առանձնացող Գյումրի քաղաքում: Այս մանրամասն նկարագրությունների կողքին հեղինակը ներկայացրել է մարդկային հոգու դրամա, միջավայրի համար անընդունելի դժբախտ սիրո մի պատմություն: Վիպակը մաքուր սիրո զգացմունքներով ու հույզերով լի գեղեցիկ մի լեգենդ է. Հեղնարը, որ մաքուր սեր էր տածում ոսկերիչ Վաղինակի տղա Վարոսի հանդեպ, և քառասուն աղբյուր կառուցած վարպետ Մկրտիչը` իր խանդով ու ամոթով` միաժամանակ խորապես մարդկային ու արդիական փիլիսոփայությամբ։

Լսել առցանց

    Գնահատել և թողնել կարծիք

    1 Կարծիքներ

    G

    Gagik Hakobyan

    Լավ գիրք,հրաշալի ընթերցում

    Մուտք կարծիք թողնելու համար

    Մուտք