Առանց ընտանիքի

Առանց ընտանիքի

audiobook
5.00
14ժ 48ր
9+

Նկարագրություն

«Առանց ընտանիքի» ֆրանսիացի գրող Հեկտոր Մալոյի վիպակն է՝ լույս տեսած 1878 թվականին։ Վիպակը մի փոքրիկ տղայի՝ Ռեմիի կյանքի պատմությունն է։ Ռեմիի հորեղբայրը նորածին Ռեմիին գողանում է և տալիս է աղքատ Բարբարեն ընտանիքին: Ռեմիի մանկությունն անցնում է աղքատության և չքավորության մեջ: Միակ լուսավոր բանը նրա կյանքում Բարբարեն մայրիկի անսահման սերն է: Նրան վաճառում են թափառական երաժիշտ Վիտալիսին, որը մեծ դեր է ունենում Ռեմիի դաստիարակության գործում: Շուտով Վիտալիսը մահանում է և տղան մնում է մենակ: Փորձությունները և դժվարությունները չեն փոխում նրա բնավորությունը, նա մնում է նույն բարի, աշխատասեր: Երկար փորձություններից հետո նա գտնում է իր ընտանիքին:

Լսել առցանց

    Գնահատել և թողնել կարծիք

    1 Կարծիքներ

    N

    N A A

    Արտակարգ գործ է` խորիմաստ, ուսուցողական...ընթերցանությունն էլ հաճելի և լսելի, շնորհակալություն))) Խորհուրդ եմ տալիս բոլորին` անկախ տարիքից, լսել կամ կարդալ սա💜

    Մուտք կարծիք թողնելու համար

    Մուտք