Վանքի բակում, արևից խանձված դաշտերի մեջ ապաստանած փախստականների բազմության կործանման պատկերին զուգահեռ ներկայացվում է մի ընտանիքի ողբերգությունը։ Հիվանդ մայրը կորցրել է ամուսնուն և ուժասպառ սպասում է իր վերջին ժամին՝ անհանգստանալով տասը տարեկան դստեր ապագայով։ Սովի, մահվան ու մարդկային անզորության մթնոլորտում կնոջ ուշադրությունը գրավում է ձագերին խնամող կատուն։ Կենդանական այդ փոքրիկ ընտանիքի խաղաղությունը նրա հոգում մի պահ մեղմացնում է ցավը և նրան մղում կյանքի հանդեպ վերջին, լուռ ժպիտին։