Լև Նիկոլաևիչ Տոլստոյ, ռուս և համաշխարհային խոշորագույն գրողներից ու մտածողներից մեկը։ Լուսավորական, հրապարակախոս, կրոնական մտածող: Դեռ կենդանության օրոք որպես ռուս գրականության գագաթ ճանաչված գրող, Լև Տոլստոյի արվեստը նշանավորեց ռուսական և համաշխարհային ռեալիզմի զարգացման նոր փուլը՝ յուրահատուկ կամուրջ դառնալով 19-րդ դարի դասական վեպի և 20-րդ դարի գրականության ավանդույթների միջև։