«Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» ամերիկացի գրող Օ․Հենրիի հումորային պատմվածքն է։ Ալաբամա շտատի քաղաքներից մեկում երկու տղամարդ առևանգում են մի տղայի և փրկագին պահանջում։ Իսկ արդյունքում տղամարդիկ իրենք են ստիպված լինում վճարել տղայի հորը՝ նրան վերադարձնելու և փախչելու համար։