Նա ասաց, որ այդ ամենը նման էր երազի։ Դե, գրողն էլ այդպիսի մարդ էր։ Ամիսներ, գուցե և տարիներ շարունակ աշխատում է գրքի վրա ու ոչ մի բառ չի գրում թղթին։ Ուզում եմ ասել, որ աշխատում է նրա միտքը։ Այն, ինչ գիրք պետք է դառնա՝ ստեղծվում է նախ նրա գլխում, և ապա մի հարվածով ավերվում…