Հեքիաթների ժողովածու, որի ծագումն ու հեքիաթների քանակը երկար տարիներ գիտական բանավեճերի առարկա են եղել։ Արաբական ժողովրդական գրականության, նույնիսկ ամբողջ արաբական միջնադարյան արձակի հուշարձաններից ամենահայտնին «Հազար ու մի գիշեր»-ն է, որում միավորված են ժողովրդական բանահյուսության տարբեր ժանրեր՝ հեքիաթներ, պատմվածքներ, առակներ, անեկդոտներ, վիպակներ և վեպեր։