«Հաստլիկն ու նիհարը» (1883) — Անտոն Չեխով-ի սատիրական պատմվածքն է, որը պատմում է երկաթուղային կայարանում պատահական հանդիպման մասին երկու նախկին գիմնազիական ընկերների միջև։ Հեղինակը ծաղրում է աստիճանապաշտությունն ու ստրկամտությունը. «նիհարը» (Պորֆիրի) ստրկաբար փոխում է իր խոսքի ձևը, երբ իմանում է «Հաստլիկի» (Միշայի)՝ գաղտնի խորհրդականի բարձր աստիճանի մասին, ինչը վերջինիս մոտ զզվանք է առաջացնում։