Քսաներորդ դարի առաջին կեսին Կարպատյան Կրիվոյ գյուղ է վերադառնում Ամերիկայի հանքերում ութ տարի աշխատած Յուրայ Հորդուբալը։ Նրան սպասում են կինը՝ Պոլանան, և դուստրը՝ Հաֆյան, բայց ընտանիքի առօրյան փոխվել է․ տնտեսությունում իր տեղն ունի բատրակ Շտեպան Մանյան։ Յուրայի վերադարձը բացահայտում է երկար բաժանումից ծնված օտարությունը։ Մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում միմյանց վարքը, իսկ դատական քննությունը կասկածի տակ է դնում ճշմարտության ու մեղքի մասին վստահ դատողությունները։