«Շագրենի կաշին» վեպը ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի փիլիսոփայական ստեղծագործություններից է, որտեղ նկարագրվում է 19-րդ դարի առաջին տասնամյակների ֆրանսիական հասարակության կյանքը։ Գրքի կենտրոնական թեման մարդու ցանկությունների և շագրենի կաշվի միջև մշտապես առկա կոնֆլիկտն է։ Զարմանահրաշ կաշին ներկայացվում է որպես մարդու ճակատագիր, մարդու ապրելու ուժ, որը պակասում է իղձերի իրականացման ընթացքում։