Հերբերտ Ջորջ Ուելս, անգլիացի գրող, հրապարակախոս։ «Ժամանակի մեքենան», «Անտեսանելի մարդը», «Աշխարհների պատերազմը» և «Պատերազմ օդում» գիտաֆանտաստիկ այլ վեպերի հեղինակ, քննադատական ռեալիզմ գրական ուղղության ներկայացուցիչ, ֆաբիուսական սոցիալիզմի կողմնակից: Ուելսի ստեղծագործություններից մի քանիսը թարգմանվել են հայերեն։ «Պատերազմ օդում» (1907թ.) վեպը հետաքրքիր է համաշխարհային պատերազմի, օդային մարտերի և քաղաքների ռմբակոծությունների կանխագուշակումներով: