Բոլոր տեսակի բարոյախրատական գրքերում մանրամասն նկարագրվում է, թե ինչպես պետք է վարվի լավ տղան։ Երիտասարդ Ջեյկոբ Բլայվենս բազմաթիվ նման գրքեր էր կարդացել և փորձել հետևել նրանց խորհուրդներին։ Բայց, ի զարմանս իրեն, ինչ-ինչ պատճառներով նրա կյանքում տեղի ունեցող իրադարձությունները այդքան էլ նման չէին այդ գրքերում նկարագրվող դրվագներին: