«Վարպետը» ամերիկացի գիտաֆանտաստիկ գրող Հարի Հարիսոնի պատմվածքն է։ Վարպետն ուղարկվում է վերանորոգելու շարքից դուրս եկած հին փարոսը։ Սակայն տեղ հասնելով՝ նա բացահայտում է, որ փարոսը գրավել են սողունանման աբորիգենները և այնտեղ տաճար են սարքել, որի պատճառով փոքրիկ կրոնական պատերազմ է ծավալվում։