Վենետիկի վաճառականը (անգլ.՝ The Merchant of Venice), անգլիացի գրող Ուիլյամ Շեքսպիրի կատակերգություն հինգ գործողությամբ։ Ենթադրաբար գրվել է 1596-98 թթ. միջև։ Առաջին անգամ բեմադրվել է 1598 թ.։ Հրատարակվել է 1600 թ.։ Կատակերգությունը թարգմանվել է բազմաթիվ լեզուների, այդ թվում նաև հայերեն։