«Սամվելը» հայ վիպասան Րաֆֆու պատմավեպերից է, որը գրվել է 1880-ական թթ.։ Այն առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Մշակ» ամսագրում։ «Սամվելը» համարվում է հայ գրականության լավագույն կոթողներից։ Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը 4-րդ դարում՝ Րաֆֆին ձգտում էր նկարագրել հայաստանյան իրավիճակը 19-րդ դարում, երբ Հայաստանը երկու տերությունների շահարկման առարկա էր։ Այդ շրջանում ցարական իշխանությունը այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և փորձում ոչնչացնել լեզուն։ Րաֆֆին չէր կարող լուռ նայել այդ ամենին։ Վեպը ներառվել է հայկական ուսումնական ծրագրերի մեջ, քանի որ «Սամվելի» հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Հերոսներից շատերը հայրենասիրություն են խորհրդանշում, նույնիսկ կանայք, որոնք (Աշխենը, Համազասպուհին, Փառանձեմ թագուհին) պատրաստ են իրենց արյունը թափել հանուն հայրենիքի։ Վեպի համար նյութ է ծառայել Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու պատմությունները։
Ստացեք բոլոր կարևոր պատմությունները ձեր էլ. փոստի արկղում։