Նովելի գործողությունները տեղի են ունենում 1812 թվականին՝ Նապոլեոնի ռուսական արշավանքի ժամանակ։ Պատմությունը ներկայացվում է ֆրանսիական բանակի լեյտենանտի անունից, որը հետագայում Հունաստանում մահանում է տենդից։ Հենց նոր ավարտելով սպայական դպրոցը՝ լեյտենանտը ժամանում է զորքերի մոտ Բորոդինոյի ճակատամարտի նախօրեին։ Վաշտի հրամանատարի կարգավիճակով նա մասնակցում է Շևարդինոյի ռեդուտի գրոհին և, կենդանի մնալով արյունալի մարտից հետո, ստանձնում է ամբողջ ջոկատի հրամանատարությունը՝ որպես միակ ողջ մնացած սպա։