Վեպի հերոս Ստանիսլավ Վոկուլսկին սիրահարվում է գեղեցկուհի ազնվական Իզաբելլա Լենցկայային։ Նա տաղանդավոր ու եռանդուն է, կենսախինդ և անկեղծ։ Իսկ Իզաբելլան խելահեղորեն գեղեցիկ է, բայց նույնքան անհոգի։ Նրանք բոլորովին տարբեր աշխարհների մարդիկ են։ Նրանց միջև հսկայական անդունդ կա, որը հնարավոր է հաղթահարել միայն սեփական իդեալներին ու խղճին դավաճանելով։ Կարո՞ղ է արդյոք իսկական սերը հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Թե՞, ընդհակառակը, այն կհանգեցնի լիակատար կործանման՝ բանականությունը թողնելով առանց խղճի, իսկ հոգին՝ առանց զգացմունքների։