«Գայլի որդին» Ջեկ Լոնդոնի ստեղծագործություններից է։ 1897թ. շատերի նման «ոսկու տենդով» բռնված Ալյասկա է մեկնել նաև սկսնակ գրողը։ Նրան այնտեղ հարստանալ չի հաջողվել, փոխարենը նա ստեղծագործելու համար հարուստ նյութ է կուտակել և 1899թ-ից հրատարակել է պատմվածքներ, որոնք այնուհետև զետեղվել են «Գայլի որդին» և այլ ժողովածուներում։