24ժ 34ր
Հեղինակ:
Նիկոլայ Կուն (1)
Ընթերցող: Գոռ Հարությունյան (96)
Կատեգորիա:
Արձակ (17)
Թարգմանիչ:
Լևոն Հախվերդյան (4)
Տարիք: 13+
Հին հունական առասպելաբանության մեծաթիվ վերաշարադրանքներից լավագույնը, թերևս, Ն. Ա. Կունի «Ինչ էին պատմում հին հույները իրենց աստվածների և հերոսների մասին» գիրքն է: Հունական առասպելաբանության թանգմանության մեջ առանձին բարդություն է ներկայացնում հատուկ անունների հայերեն տառադարձության խնդիրը: Թարգմանիչն այստեղ առաջնորդվել է բնագրին առավելագույնս հարազատ մնալու սկզբունքով, եթե միայն դա չի հակասել հայերենում վաղուց ի վեր արմատ գցած ավանդներին: Այդ իսկ պատճառով, ի տարբերություն առաջին հրատարակության, թարգմանիչն այստեղ նախապատվությունը տվել է մի քանի անվանման ավանդական ձևերին: Աքիլլես, Հեղինե, Նարգիզ, փոխանակ՝ Աքիլլևս, Հելենե, Նարկիսոս, թեև այս երկրորդ ձևերն են բնագրին հարազատ: