Պատմությունը տեղի է ունենում 1908 թվականի հունիսին Իլինոյս նահանգի Հանթերսբուրգ քաղաքում։ Նախորդ երեկոյան իր հորից՝ բժիշկ Լեսթըր Քոքրընից, իմանալով, որ նա տառապում է սրտի հիվանդությամբ և ցանկացած պահի կարող է մահանալ, տասնութամյա Մերի Քոքրընը որոշում է զբոսնել փոքրիկ քաղաքում՝ մտածելով իր ապագայի մասին։
Պատմվածքը հոր և դստեր լարված հարաբերությունների մասին է, որի հիմնական պատճառը շփման և զգացմունքների բացակայությունն է: