Ընթերցող
Արամ Կոստանյան 5Կատեգորիա
Այս հատորով հեղինակը ցանկանում է իր ընթերցողի հետ ճանապարհորդել մեր շատ հանրաճանաչ և նշանավոր գրողների կյանքի պատմության էջերով։ Այս ճանապարհորդության ընթացքում հեղինակը իր ընթերցողների համար բացահայտում է, թե ինչպիսի կեցաղաղային և սոցիալական պայմաններում են ապրել և ստեղծագործել շատ նշանավոր գրողները, թե ինչպիսի զարհուրելի փորձությունների միջով են անցել, և թե ինչպես են կարողացել գոյատևել այդ ամենի մեջ և հարստացնել մեր մշակույթը։ Առաջին հատորում ներկայացվում է Հայկանուշ Մառքի, Արշակ Չոպանյանի, Շահան Շահնուրի, Երվանդ Օտյանի, Լևոն Շանթի, Գրիգոր Զոհրապի և շատ այլ նշանավոր մարդկանց կյանքի անցած ճանապարհը։