ГОР АБРААМОВ
Շնորհակալություն ձեզ ձեր կատարած աշխատանքի համար
Ընթերցող
Հայկ Պետրոսյան 258Կատեգորիա
«Վարդանանք», Դերենիկ Դեմիրճյանի պատմավեպ։ Հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է։ Այն գրվել է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, որպեսզի բարձր պահի ռազմաճակատում գտնվող հայ զինվորների մարտական ոգին։ Հեղինակը գրքում ներկայացնում է Հայաստանը 5-րդ դարում՝ հիմնականում պատմելով 451 թվականին Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին, երբ հայ ժողովուրդը սպարապետ Վարդան Մամիկոնյանի ղեկավարությամբ ապստամբեց և Ավարայրի դաշտում հերոսաբար կռվեց պարսիկների դեմ, որոնք, տիրելով Հայաստանին, ուզում էին հայ ժողովրդին պարտադրել իրենց հավատը։
6 Կարծիքներ
Շնորհակալություն ձեզ ձեր կատարած աշխատանքի համար
Շնորհակալություն գրքի համար սպասում էի այս գրքին կխնդրեի Տիգրան Մեծը եվս կարդաիք
Շնորհակալություն ծավալուն ու որակյալ աշխատանքի համար։
Միայն հիանալ կարելի է մեր քաջերի սխրանքներով և միշտ վառ պահել նրանց հիշատակը։ Հայը երբեք չպետք է կորցնի իր մարտական ոգին։ Շնորհակալություն աուդիոգրքի համար։
Շատ շատ այսպես Հայոց պատմական գրքեր ձայնագրեք, մեր հերոսական պայքարի մասին, շնորհակալություն։
Մուտք կարծիք թողնելու համար
Մուտք