14ժ 28ր
Հեղինակ:
Օնորե դը Բալզակ (12)
Ընթերցող: Նարեկ Բաղդասարյան (225)
Կատեգորիա:
Վեպ (238)
Տարիք: 13+
Վեպի գործողությունները ծավալվում են Ֆրանսիական մեծ հեղափոխության օրերին՝ 1799 թվականի վերջում։ Ողբերգական պատմության հիմքում դրված է հանրապետական զորքերի և շուանների բախման մի դրվագ․ շուանների շարքերը գլխավորում էին ազնվականներ՝ թագավորական գահի նվիրյալ պաշտպաններ, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու սպասավորներ։
Հեղինակը վարպետորեն համադրում է իրականությունն ու հորինվածքը, պատմական փաստն ու գեղարվեստական հնարանքը։ Բալզակը խորաթափանցորեն բացահայտում է ապստամբության ծագման հիմքերը, ցույց է տալիս այն հանգամանքները, որոնք հնարավորություն էին տալիս ռոյալիստներին իրենց հետ տանել գյուղացիական զանգվածներին։ Նա պատկերավորորեն մատնանշում է հոգևորականության հակահեղափոխական դերը և ներկայացնում շուանների մարտավարության յուրահատկությունները։
Վեպի ավարտին ընթերցողը հանգում է այն անխուսափելի եզրակացության, որ հանրապետականների հաղթանակը ապստամբների նկատմամբ պատմական անհրաժեշտություն էր։
«Շուանները» բացառիկ ստեղծագործություն է․ սպիտակներն ու կապույտները, ռոյալիստներն ու հանրապետականները միմյանց դեմ ելնում են անզիջում մոլեռանդությամբ։