Մենագրությունը նվիրված է Արցախի հարցի պատմությանը և Արցախի հայերի պայքարին՝ հանուն ինքնորոշման, անվտանգության և Հայաստանի հետ վերամիավորման։ Հեղինակը ներկայացնում է իրադարձությունները Ռուսական կայսրության փլուզումից և անդրկովկասյան առաջին հանրապետությունների ստեղծումից մինչև խորհրդային շրջան և 1988 թվականին շարժման նոր վերելք։ Գրքի կենտրոնում Արցախի ռազմավարական, պատմական և մշակութային նշանակությունն է հայ ժողովրդի համար։ Շնորհակալություն ենք հայտնում Հրայր Ուլուբաբյանին՝ այս ստեղծագործությունը մեր կայքում անվճար տեղադրելու թույլտվության համար։