Հեղինակ:
Մանուկ Մնացականյան (10)
Կատեգորիա:
Արձակ (436)
Պատմվածք (575)
Հայ գրականություն (246)
Տարիք: 16+
1990-ականների սկիզբն է։ Արցախի հայկական գյուղը հայտնվել է խորհրդային զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի բռնի տեղահանման սպառնալիքի տակ։ Բուլղարացի հեռուստալրագրողուհին Ջիվանի ու Դավթի կամավորական ջոկատի հետ ականատես է դառնում գյուղացիների վախին, գաղթին և անհավասար դիմադրությանը։ Պատմության առանցքում օտարի ցավի հանդեպ պատասխանատվությունն է, խիզախության գինը և պատերազմի մեջ մարդկային համերաշխությունը։ Շնորհակալություն ենք հայտնում Աննա Մնացականյանին՝ այս ստեղծագործությունը մեր կայքում անվճար տեղադրելու թույլտվության համար։