45ժ 18ր
Հեղինակ:
Չարլզ Դիքենս (6)
Ընթերցող: Հայկ Պետրոսյան (206)
Կատեգորիա:
Վեպ (243)
Թարգմանիչ:
Փիլիպոս Վարդանյան (1)
Տարիք: 13+
«Դավիթ Կոպպերֆիլդի կյանքը՝ պատմված իր կողմից» (անգլ.՝ The Personal History, Adventures, Experience and Observation of David Copperfield the Younger of Blunderstone Rookery), Չարլզ Դիքենսի հիմնականում ինքնակենսագրական վեպը, որը 5 մասով հրատարակվել է 1849 թվականին, իսկ 1850 թվականին՝ առանձին գրքով։ Սա նրա առաջին ստեղծագործություններից է, որում պատումը տարվում է առաջին դեմքով։ Դավիթ Կոպպերֆիլդը լույս աշխարհ է գալիս հոր մահից մի քանի ամիս անց։ Երբ տղան 7 տարեկան էր, նրան ջերմորեն սիրող մայրը ամուսնական դաշինք է կնքում խստաբարո պարոն Մերդստոնի հետ։ Տղայի և խորթ հոր միջև փոխադարձ թշնամանք է սկսում, որն ուժգնանում է այն բանից հետո, երբ տան կառավարումն իր վրա է վերցնում Մերդստոնի քույրը, իսկ հայրացուն սկսում է տանջել Դավիթին անբավարար առաջադիմության համար։ Մերդստոնը ճանապարհում է տղային մասնավոր դպրոց, որտեղ, չնայած ուսուցիչների ճնշումներին, նա կարողանում է սփոփանք գտնել ընկերների հետ շփումներում, ինչպիսիք էին Ջեյմս Ստրիֆորթը և Թոմի Տրեդլսը։ Այդ ընթացքում տղայի մայրը մահանում է, և Մերդստոնը նրան ուղարկում է Լոնդոն՝ աշխատելու իրեն պատկանող գործարանում։ Այնտեղ տղային տեղավորում են ապրելու Ուիլկինս Միկոբրի տանը, որը, չնայած սարսափելի չքավորությանը, մշտապես պահպանում է իր լավատեսությունը: