24ժ 10ր
Հեղինակ:
Րաֆֆի (19)
Ընթերցող: Հայկ Պետրոսյան (218)
Կատեգորիա:
Արձակ (387)
Վեպ (272)
Պատմավեպ (7)
Հայ գրականություն (230)
Տարիք: 13+
«Դավիթ Բեկ»-ը Րաֆֆու պատմական վեպն է՝ բաղկացած երեք գրքից և վերջաբանից։ Դավիթ Բեկը 18-րդ դարի նշանավոր գործիչ է, հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի ազատագրական շարժման առաջնորդ։ 1720-ական թվականներին հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ Վրաստանից Դավիթ Բեկը ուղարկվում է Սյունիք։ Հայրենիք վերադառնալուն պես նա մասնակցում է ազատագրական պայքարների՝ ուղղված պարսկական և թուրքական ուժերի դեմ:
Փոխվել է միայն ժամանակաշրջանը, ինչ կա գրքում մեր ներկայիս վիճակին շատ նման է։ Կեցցե Րաֆֆուն հիանալի մտքի և գրվածքի համար❤️ իսկ ընթերցումը կատարյալ էր
Could you please provide an English version? Thanks
Հայկ Պետրոսյանը շատ լավ է կարդում 👍
Մուտք կարծիք թողնելու համար