Նոր էլեկտրոնային գիրք․ Միրհավ, Ակսել Բակունց

Image

«Միրհավը» Ակսել Բակունցի պատմվածքներից է, կյանքն իմաստավորող անանց գեղեցկության, ապրեցնող կարոտի մի նուրբ ու հուզիչ պատկեր։ Աշնան վերջին օրերին Դիլան դային սովորության համաձայն գնում է այգի՝ դուռ ու ցանկապատ ամրացնելու։ Աշնան արևի տակ նստած՝ Դիլան դային հիշում է իր երիտասարդ տարիները, առաջին սերը՝ Սոնային, որ թռավ միրհավի պես, «հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր»։ Ապրած կյանքի մի պահը, սիրո անկրկնելի մի բռնկումը իմաստավորել է Դիլանի ամբողջ կյանքը, հիմա, աշնան հաճելիորեն ջերմացնող արևի տակ, ծեր Դիլանի վերհուշը կարծես արթմնի երազ լինի, որը հոգու գաղտնիքների խոստովանություն է կյանքին հրաժեշտ տալուց առաջ։

Ընթացիկ

Ստացեք բոլոր կարևոր պատմությունները մեր տելեգրամյան ալիքում։

Միանալ ալիքին