«Վանդունց Բադին» Ակսել Բակունցի «Մթնաձոր» ժողովածուի պատմվածքներից է, որը հրատարակվել է 1927 թվականին։ Պատմվածքում Ակսել Բակունցը ստեղծում է նախահեղափոխական գյուղի պատկերը՝ ընդգծելով կամայական գործողությունների խորը ազդեցություն ինչպես անհատի, այնպես էլ ողջ հասարակության վրա։ Բոլշևիզմի հաղթանակը նոր կյանքի սկիզբ է, իսկ նոր կյանքի սկիզբը հասարակությունից պահանջում է ամենաթանկը՝ պայքարելու և անգամ կյանքը զոհելու գիտակցված մղում։