Հովհաննես Ե Դրասխանակերտցի Հայոց կաթողիկոս (898 - 929), պատմիչ և գրող, Մաշտոց Ա Եղվարդեցի (897 - 898) կաթողիկոսի ազգական և աշակերտ։ Հովհաննես Դրասխանակերտցու հեղինակությամբ մեզ են հասել 2 աշխատություններ՝ «Շարյաց հայրապետացն Հայոց» և «Պատմութիւն Հայոց»։ «Հայոց պատմութիւնը» ավելի բարձրարժեք երկ է և արժանի կերպով դասվում է լավագույն սկզբնաղբյուրների շարքին։ Այն սկսվում է հնագույն առասպելական ժամանակներից և ավարտվում 924 թվականի դեպքերի նկարագրությամբ։ Ենթադրվում է, որ Դրասխանակերտցու երկի համար մեկենասներ են հանդիսացել Աշոտ Բ Բագրատունին ու Վասպուրականի թագավոր Գրիգոր Արծրունին։