Նոր ձայնային գիրք․ Արտը, Վրթանես Փափազյան

Հրապարակվել է
Նոր ձայնային գիրք․ Արտը, Վրթանես Փափազյան

«Արտը» պատմվածքը նկարագրում է մի ծեր գյուղացու, որը սաստիկ գիշերային անձրևից հետո գնում է տեսնելու իր արտը։ Ճանապարհին նա տեսնում է ավերված և չվնասված արտեր, բայց երբ հասնում է սեփական հողակտորին, պարզվում է, որ հեղեղն այն ամբողջությամբ սրբել-տարել է։ Պատմությունն ավարտվում է ծերունու համր հուսահատությամբ, երբ նա նստում է իր ավերված արտի կողքին՝ անձրևի տակ։