Նոր Էլեկտրոնային գիրք․ Գյուղական բժիշկը, Օնորե դը Բալզակ

Image

Օնորե դե Բալզակը XIX դարի ամենահռչակավոր ֆրանսիացի վիպասաններից է, որը թողել է հսկայական գրական ժառանգություն, որտեղ արտացոլված է ամբողջ հասարակության պատմությունը: Իր հսկայական կտավում՝ «Մարդկային կատակերգություն»-ում, որը ներառում է գրեթե հարյուր ստեղծագործություն, Բալզակը կերտել է կերպարների ծավալուն պատկերասրահ՝ ավելի քան երկու հազար հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներով: Աշխատանքներից մեկը՝  «Գյուղական բժիշկը», գյուղական կյանքի ուրվապատկեր է, որի գլխավոր կերպարը մարմնավորում է Բալզակի սոցիալ-քաղաքական գաղափարները: Կերպարը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է մասնավոր շահերը ծառայեցնել հանրային բարօրությանը, սահմանափակել հարուստների շահադիտությունը եկեղեցու և կրոնական դաստիարակության միջոցով, ինչն էլ արտացոլում է Բալզակի հասարակական բարեփոխումների և բարոյական պատասխանատվության տեսլականը:

Ընթացիկ

Ստացեք բոլոր կարևոր պատմությունները մեր տելեգրամյան ալիքում։

Միանալ ալիքին