Նոր էլեկտրոնային գիրք․ Կայծեր, Րաֆֆի

Հրապարակվել է
Նոր էլեկտրոնային գիրք․ Կայծեր, Րաֆֆի

«Կայծեր»-ը Րաֆֆու լավագույն գործերից է, որի վրա հեղինակը աշխատել է գրեթե իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում՝ 1860–ական թվականների սկզբից մինչև 1887 թվականը։ «Կայծեր»-ը Րաֆֆին մի քանի անգամ ենթարկել է վերափոխումների և բազմիցս  անդրադարձել դրան։ Վեպի հիմնական գործող հերոսները ռոմանտիկական գաղափարատիպեր են, և վեպի կենտրոնական խնդիրը այդ հերոսների արտահայտած գաղափարախոսությունն է, ուստի վեպը իր հիմնական ուղղությամբ դառնում է ռոմանտիկական։