Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գործողությունները ծավալվում են Արևմտյան Հայաստանում՝ Օսմանյան կայսրության սահմաններում։ Մանգունի ընտանիքի անդամները՝ Սաթենիկը, Գալոն, Տիրանը և Նիգարը, կանգնում են ընտանեկան գաղտնիքների, սիրո, պարտքի ու հայրենիքի ճակատագրի հարցերի առաջ։ Պատերազմի և բռնությունների մթնոլորտում անձնական հակասությունները միահյուսվում են հայ բնակչության անվտանգության, ինքնապաշտպանության և հարկադիր գաղթի մտահոգություններին։