Նոր ձայնային գիրք․ Վարդանանք, Դերենիկ Դեմիրճյան

Image

«Վարդանանք», Դերենիկ Դեմիրճյանի պատմավեպ։ Հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է։ Այն գրվել է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, որպեսզի բարձր պահի ռազմաճակատում գտնվող հայ զինվորների մարտական ոգին։  Հեղինակը գրքում ներկայացնում է Հայաստանը 5-րդ դարում՝ հիմնականում պատմելով 451 թվականին Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին, երբ հայ ժողովուրդը սպարապետ Վարդան Մամիկոնյանի  ղեկավարությամբ ապստամբեց և Ավարայրի դաշտում հերոսաբար կռվեց պարսիկների դեմ, որոնք, տիրելով Հայաստանին, ուզում էին հայ ժողովրդին պարտադրել իրենց հավատը։

Ընթացիկ

Ստացեք բոլոր կարևոր պատմությունները ձեր էլ. փոստի արկղում։