Նոր էլեկտրոնային գիրք․ Եփրատի կամուրջին, Հրաչյա Քոչար

Հրապարակվել է
Նոր էլեկտրոնային գիրք․ Եփրատի կամուրջին, Հրաչյա Քոչար

1915 թվականի Հայոց ցեղասպանության տարիներին Եփրատի ափերով բռնագաղթեցվող հայերի քարավանը տասնհինգամյա Խորենի աչքերով վերածվում է կորսված աշխարհի ու մարդկային արժանապատվության մասին վկայության։ Սովի, բռնության և մահվան ճանապարհին նրա կողքին է Աստղիկը՝ մի աղջիկ, որի ներքին ուժը հույս է ներշնչում անգամ հուսահատության մեջ։ Եփրատի հնագույն կամրջի տեսարանը բացահայտում է երգի զորությունը՝ որպես կարեկցանքի և հոգևոր դիմադրության ձայն։ Տասնամյակներ անց էլ այդ հիշողությունը չի լքում պատմողին։