Նոր էլեկտրոնային գիրք․ Հողը, Ստեփան Զորյան

Հրապարակվել է
Գյուղից տեղահանված տարեց Ափոն նոր բնակավայրում դարձել է հարևանների սիրելին ու իմաստուն խորհրդատուն։ Պատերազմի հետևանքով հայրենի Իգդիրից հեռացած մարդկանց առօրյայի մեջ ապրում են կորցրած տան, այգիների ու նախնիների գերեզմանների հիշողությունները։ Ափոյի վերադարձը դեպի սահմանով բաժանված ծննդավայրը բացահայտում է հայրենի հողի հետ կապի ուժը և տարագիրների կարոտը։ Նրա բերած մի բուռ հողը միավորում է ընտանիքին ու համագյուղացիներին՝ հիշեցնելով, որ հայրենիքը նրանց համար նաև հիշողություն ու հանգրվան է։