Նոր էլեկտրոնային գիրք․ Հայ ժողովրդի մեծ էպոսը, Ալեքսեյ Տոլստոյ
Հրապարակվել է
Վանա լճի ավազանի Սասուն լեռնաշխարհում, արաբական տիրապետության ժամանակներում, ծավալվում է հայ ժողովրդի պայքարի պատմությունը։ Սանասարից ու Բաղդասարից մինչև Դավիթ և Փոքր Մհեր՝ Սասնա չորս սերունդների ճակատագրերում միահյուսվում են հայրենիքի պաշտպանությունը, ազատության ձգտումը, հավատարմությունն ու մարդկային թուլությունները։ Հրաշապատում դրվագների և մարտերի կողքին բացահայտվում են ժողովրդի բարոյական իդեալները՝ քաջությունը, արդարությունը, մեծահոգությունն ու օտար բռնությանը չհաշտվելու ոգին։