Նոր էլեկտրոնային գիրք․ Նամակ պատանդին, Անտուան դե Սենտ Էքզյուպերի

Հրապարակվել է
Նոր էլեկտրոնային գիրք․ Նամակ պատանդին, Անտուան դե Սենտ Էքզյուպերի
1940 թվականին, պատերազմից հեռու՝ Լիսաբոնում, ֆրանսիացի օդաչուի մտքերը վերադառնում են օկուպացված հայրենիքին ու այնտեղ մնացած մարդկանց։ Փախստականների անարմատ կյանքի, պատերազմի փորձության և մարդկային ժպիտի մասին հիշողությունները նրան բերում են մարդու արժանապատվության ու փոխադարձ հարգանքի շուրջ մտորումների։ Իր հրեա ֆրանսիացի ընկերոջը դիմելով՝ նա խոսում է բռնության մեջ հայտնվածների համերաշխության, ազատության և տարբեր համոզմունքներ ունեցող մարդկանց միավորող կապի մասին։