Նոր էլեկտրոնային գիրք․ Երկնքում են մեռնում արծիվները, Վարդգես Պետրոսյան

Հրապարակվել է
Քարսից գաղթած ընտանիքի զավակ Արտյուշա Օհանյանը մանկությունն անցկացնում է Երևանում, վաղ կորցնում հորը և դառնում ընտանիքի հենարանը։ Նրան մանկուց ձգում է երկինքը․ նա երազում է թռչել, հաճախում է աէրոակումբ, ապա դառնում ռազմական օդաչու։ Դասընկերների հիշողությունների, նամակների ու ինքնակենսագրության միջոցով պատմողը փորձում է ամբողջացնել նրա դիմանկարը՝ բացահայտելով բնավորությունն ու թռիչքի հանդեպ սերը։ Վորոնեժի երկնքում ընդհատված կյանքը շարունակում է ապրել հարազատների ու ընկերների հիշողության մեջ։