Նոր էլեկտրոնային գիրք․ Խենթ Յոհաննան, Ջուբրան Խալիլ Ջուբրան

Հրապարակվել է
Գործողությունները ծավալվում են Հյուսիսային Լիբանանի Բշարե գյուղում՝ եկեղեցական ու ավատատիրական իշխանության պայմաններում։ Հովիվ Յոհաննանը, ապրելով աղքատ ընտանիքում, գաղտնի կարդում է Ավետարանը և խորհում Հիսուսի ուսմունքի մասին։ Վանքի հոգևորականների հետ բախումը նրան մղում է բարձրաձայնելու գյուղացիների ծանր վիճակի, սոցիալական անարդարության և հավատքի խոսքերի ու իրական կյանքի հակասության մասին։ Նրա խոսքերը համայնքում առաջացնում են հակասական արձագանքներ՝ համակրանքից մինչև դատապարտում։ Պատմվածքը կենտրոնանում է խղճի, ճշմարտության և իշխանության առջև մարդու դիրքորոշման վրա։