Նոր ձայնային գիրք․ Շանթարգել վաճառողը, Հերման Մելվիլ
Հրապարակվել է
Գործողությունը ծավալվում է ամերիկյան լեռնային բնակավայրում՝ սեպտեմբերյան մի սաստիկ փոթորկի ընթացքում։ Տան տիրոջը այցելում է շանթարգել վաճառողը, որը կայծակի վտանգը ներկայացնելով որպես անմիջական ու ամենուր սպառնացող՝ փորձում է համոզել նրան գնել իր ապրանքը։ Զրույցը բացահայտում է, թե ինչպես կարող են վախն ու կեղծ վստահությունը ծառայել շահին, և հարց է բարձրացնում բնության ուժերի հանդեպ մարդու վերաբերմունքի մասին։ Հեգնական հայացքով ներկայացվում են վաճառողի հնարքները, տանտիրոջ ինքնավստահությունը և նրանց հակադիր պատկերացումները անվտանգության ու հավատքի վերաբերյալ։