Նոր էլեկտրոնային գիրք․ Մենամարտ, Ալեքսանդր Կուպրին
Հրապարակվել է
Ռուսական կայազորային քաղաքում՝ XIX դարի վերջին, երիտասարդ սպա Գեորգի Ռոմաշովը փորձում է գտնել իր տեղը բանակային խիստ կարգապահության և սպայական միջավայրի կեղծ բարքերի մեջ։ Զինվորների առօրյան ու սպաների հարաբերությունները բացահայտում են մի համակարգ, որտեղ պատիվը հաճախ ձևականություն է, իսկ մարդկային արժանապատվությունը՝ անտեսված։ Շուրոչկայի հանդեպ զգացմունքներն ու ազնվության ձգտումը Ռոմաշովին կանգնեցնում են ցավոտ ընտրության առջև՝ ստիպելով վերանայել իր պատկերացումները սիրո, պարտքի և պատվի մասին։