Նոր էլեկտրոնային գիրք․ Մոլոք, Ալեքսանդր Կուպրին

Հրապարակվել է
19-րդ դարի վերջին ռուսական մետաղաձուլական գործարանում ինժեներ Անդրեյ Բոբրովը տառապում է իր աշխատանքի և շրջապատող աշխարհի հետ անհաշտությունից։ Նա ցավով է տեսնում բանվորների ծանր պայմանները, մինչդեռ ղեկավարների համար մարդկային կյանքը հաճախ շահի միջոց է։ Նինայի հանդեպ սերը և մորֆիից կախվածության դեմ պայքարը Բոբրովին կանգնեցնում են հոգեկան ու բարոյական փորձության առաջ։ Արդյունաբերական առաջընթացի աղմուկի ներքո բացահայտվում են սոցիալական անարդարությունն ու մարդու ներքին մենությունը։