Նոր էլեկտրոնային գիրք․ Օլեսյա, Ալեքսանդր Կուպրին

Հրապարակվել է
Ժամանակավոր պաշտոնով Պոլեսյեի խուլ գյուղերից մեկում հայտնված երիտասարդ մտավորականը հանդիպում է անտառի խորքում ապրող Օլեսյային՝ ինքնուրույն, զգայուն ու մարդկանց նախապաշարմունքներից հեռու մի կնոջ։ Նրանց միջև ծնվող մտերմության միջոցով բացահայտվում է կրթված քաղաքի և մեկուսացած գյուղաշխարհի բախումը, ինչպես նաև սնահավատության ու ամբոխային վախի ազդեցությունը մարդու ճակատագրի վրա։ Անտառային բնությունն այստեղ ուղեկցում է սիրո, ազատության և բաժանման ապրումներին։