Նոր էլեկտրոնային գիրք․ Քեսթերբրիջի քաղաքապետը, Թոմաս Հարդի
Հրապարակվել է
Գործողությունները ծավալվում են 19-րդ դարի 20–40-ական թվականների Անգլիայի Քեսթերբրիջում՝ հին գյուղական կարգերի ու նոր առևտրական հարաբերությունների բախման շրջանում։ Մայքլ Հենչարդի և Դոնալդ Ֆարֆրեի ճակատագրերի միջոցով բացահայտվում են մարդու բնավորության ուժն ու սահմանները, փառասիրության և փոփոխվող ժամանակին հարմարվելու դժվարությունը։ Հացահատիկի առևտրի ու քաղաքի առօրյա կյանքի մանրամասները ստեղծում են միջավայր, որտեղ անձնական ընտրությունները բախվում են հասարակական փոփոխություններին։