Նոր էլեկտրոնային գիրք․ Աստվածային կոմեդիա, Վահան Թոթովենց
Հրապարակվել է
Վահան Թոթովենցի ստեղծագործության գործողությունները ծավալվում են 1920-ականների Ամերիկայում՝ միլիարդատեր Ֆինկլշտայնի շքեղ տանը։ Գորգերի վարպետ պատմողը հիանում է տան հարուստ գրադարանով, իսկ այնտեղ ապրող սպասուհու հետ զրույցը բացահայտում է արտաքին շքեղության և ներքին դատարկության հակադրությունը։ Պատմությունը խորհելու տեղիք է տալիս գրքերի արժեքի, ընթերցելու ցանկության և մարդկանց իրական կարիքների մասին։